Բաժիններ՝

Իրանը ցանկանում է Instagram-ը փոխարինել «տնային» սոցիալական ցանցով

Իրանը պլանավորում է Instagram սոցիալական ցանցը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով կիբեռանվտանգության գծով Գերագույն խորհրդի՝ քարտուղար Աբոլհասան Փիրուզաբադին:

Վերջինս հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Իրանը ներկայացնի Instagram-ի լավագույն այլընտրանքը, եւ նման հարթակն արդեն մշակված է: Նա ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել հարթակի վերաբերյալ, նշում է գործակալությունը:

«Մենք Instagram-ին խնդրել ենք բանակցություններ վարել, բայց առայժմ ոչ մի հանդիպում չի եղել»,-նշել է Փիրուզաբադին: Դեկտեմբերի սկզբին Փիրուզաբադին հայտարարել է, որ մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող ցանկացած արտասահմանյան մեսենջեր պետք է իր ներկայացուցիչն ունենա Իրանում, գրում է գործակալությունը:

Ավելի վաղ իրանցի բազմաթիվ քաղաքական գործիչներ հայտնել են երկրում մշակված մեսենջերներին անցնելու մտադրության մասին՝ որպես այլընտրանք ժողովրդականություն վայելող Telegram-ի: Ապրիլին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին եւ երկրի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել են, որ հրաժարվում են օգտվել Telegram-ից: Խամենեիի հաղորդագրության մեջ ներկայացվել էր մեսենջերների երեք ալիք, այդ թվում՝ Soroush Gap Messenger-ը եւ iGap-ը, որոնցում այժմ տեղեկատվություն է հրապարակվելու գերագույն ղեկավարի մասին:

Իրանում նաեւ փակ է մուտքը Twitter սոցիալական ցանց: Այդուահանդերձ, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում պաշտոնական օգտահաշիվներ ունեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս