
S7 Space-ն ազդարարել է դեպի Մարս թռիչքների և «Ուղեծրային տիեզերակայանի» ստեղծման մասին

Ռուսաստանի S7 Space մասնավոր ընկերությունը, որը «Մորսկոյ ստարտ» տիեզերակայանի սեփականատերն է, ազդարարել է դեպի Մարս թռիչքների եւ հեռավոր տիեզերք թռիչքներից առաջ տիեզերանավերի սպասարկման համար «Ուղեծրային տիեզերակայանի» ստեղծման մասին: Այդ մասին ասված է Facebook ընկերության էջում հրապարակված նյութերում:
«Մենք սկսում ենք աշխատանքն «Ուղեծրային տիեզերակայան» նախագծի իրականացման նպատակով: Դրա ստեղծման գործում մենք առաջարկում ենք կիրառել ամբողջ հարստագույն փորձը, որը հայրենական տիեզերագնացությունը կուտակել է երկարատեւ օդաչուավոր թռիչքների բնագավառում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, էջում զետեղված է S7 Space-ի տիեզերական ծրագրի հայեցակարգի տեսագրությունը, որը նախատեսում էհրթիռների արձակումներ «Մորսկոյ ստարտից», բեռների առաքում «Ուղեծրային տիեզերակայան» եւ դրանց ուղարկում Մարս՝ հենակայանի անձնակազմի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: