Բաժիններ՝

Ընտրվել է տարվա ամենաոճային տղամարդը

Ամերիկացի երգիչ եւ դերասան Նիք Ջոնասը, GQ հանդեսի կարծիքով, դարձել է 2018 թվականի ամենաոճային տղամարդը: Այդ մասին հայտնել է The Independent-ը:

Քվեարկությունն անցկացվել է հրատարակության կայքում: Ընթերցողներին առաջարկել էին 64 հավակնորդներից ընտրել իրենց ֆավորիտին: Ջոնասի գլխավոր մրցակիցներն են դարձել դերասաններ Ջեֆ Հոլդբլյումը եւ Ռայան Ռեյնոլդսը, ինչպես նաեւ երաժիշտ Ջոն Լեջենդը:

Նշվում է, որ Ջոնասի եւ դերասանուհի Փրիյանկա Չոփրայի՝ դեկտեմբերին կայացած հարսանիքը լրագրողներն անվերջանալի ֆեշն-շոու են կոչել այն հանդերձների թվաքանակի պատճառով, որոնք դերասանը փոխել էր օրվա ընթացքում:

Իր Inctagram-օգտահաշվում դերասանը մանկական լուսանկար է հրապարակել, որին կցել է հետեւյալ գրությունը. «Այժմ, ինչպես եւ առաջ, ես ցանկանում եմ միայն մեկ բան՝ լինել ոճային: Ոչ թե պարզապես ոճային, այլ ամենաոճայինը: Եվ չնայած այն բանին, որ նպատակիս հասնելը տեւել է 26 տարի, ես վերջապես երջանիկ եմ՝ պարգեւ ստանալ «ոճային լինելու իմ չթուլացող ձգտման համար»:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր ոճաբանին, երկրպագուներին եւ մյուս անվանակարգորդներին: Ջոնասի հրապարակումը գրեթե 1 մլն լայք է հավաքել: Դեկտեմբերին ավելի վաղ ամենաոճավոր մարդկանց իր ցուցակն է կազմել Dazed բրիտանական հանդեսը: Հրատարակությունն առաջին տեղը տվել է ամերիկացի դերասան Ջեֆ Հոլդբլյումին, որը նկարահանվել է «Ճանճը» եւ «Անկախության օրը» ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս