
Ռուսգվարդիայի անսամբլը ներկայացրել է Last Christmas երգի տեսահոլովակը

ՌԴ ազգային գվարդիայի զորքերի երգի եւ պարի ակադեմիական անսամբլը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ելիեսեեւի ղեկավարությամբ, ներկայացրել է Ջորջ Մայքլի Last Christmas երգի տեսահոլովակը, որի նկարահանումները տեղի են ունեցել Կարմիր հրապարակի սահադաշտում։
Ռուսգվարդիայի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Գրիբակինի խոսքով՝ տեսահոլովակը թողարկվել է երաժշտի մահվան երկրորդ տարելիցի եւ Ամանորի առթիվ: Ջորջ Մայքլը (իսկական անունը՝ Գեորգիոս Կիրիակոս Պանայոտու) մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին կյանքի 54-րդ տարում:
Երգչի կարիերիայի ընթացքում, ինչպես մենակատարի, այնպես էլ Wham! դուետի կազմում, վաճառվել է նրա շուրջ հարյուր միլիոն ձայնագրություն: Ամենահանրաճանաչ սինգլներն են դարձել Careless Whisper-ը, Jesus to a Child-ը, Last Christmas-ը, Wake Me Up Before You Go-Go-ն, ինչպես նաեւ ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինի հետ համատեղ ձայնագրված I Knew You Were Waiting-ը (For Me), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: