Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Դեռ հետևություններ չեմ անում, կարծում եմ կլինի պաշտոնական պարզաբանում: Կից` փաստաթուղթը»:
Մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կգլխավորի նոր ակումբ՝«Լոռի»-ն։
«Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանավորված է»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակող «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի:
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Այսօրվա դրությամբ Երևանում գրանցված է բնակելի շենքերում տեղակայված և շահագործվող 4642 վերելակ, որից տվյալ պահին վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 2938-ը, որոնցից 62-ը ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն: Մոտ 500 վերելակի փորձաքննություն այս պահին ընթացքի մեջ է, մինչև տարվա վերջ այն ևս պատրաստ կլինի»:
Չինաստանի արեւելքի Ֆուցզյանի նահանգում դանակով զինված տղամարդն առեւանգել է երթուղային ավտոբուսը՝ պատանդ վերցնելով ուղեւորներին:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում, 1941 թ. ծնված Ֆերդինանտ Կ.-ն հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրեն պատկանող մթերային խանութում իր հագի բաճկոնի գրպանից գողացել են 170.000 դրամ, նույն օրը ոստիկանություն չի դիմել, քանի որ գումարի բացակայությունը նկատել է հաջորդ օրը:
«Երբ ձեր ներսի ընդդիմությունն առաջարկներ էր ներկայացնում, այդ կետերը չէ՞ր տեսել, հիմա էլ ասում եք, թե ներսում քննարկել ենք, նոր գնացել փոփոխությունների»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:
Դեկտեմբերի 25-ին անհայտ անձինք Տրիպոլիում գրոհել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա:
«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտա Քլաուսին: Ընդհանրապես յոթ տարեկանում արդեն բոլոր չէ, որ հավատում են»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս խոսքերն է ասել հեռախոսազրույցի ժամանակ, որի վկաները դարձել են լրագրողները, տեղեկացնում է BBC-ին:
«Ժողովուրդ, եկեք սթափվենք և տեղական տուրքերի չափերը թողնենք այնպես, ինչպես եղել է, մինչև ԱԺ-ում կլինի համապատասխան փոփոխություն, այնուհետև կորոշենք մեր հետագա քայլերը; Թե չէ այսպես՝ գանձելով ու գանձելով, մենք գործարարին չենք տանելու դեպի զարգացում»,- նշեց Մ. Մանրիկյանը:
Յունիբանկի ԱՄՆ դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond ցուցակում։ Յունիբանկի 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրին ցուցակման զանգը։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարել է Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև կայանալիք հնարավոր հանդիպման մասին:
Համահայկական հնչեղություն ձեռք բերած տիկնոջ ցուցմունքով հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում են մարդիկ։ Տիկինը գտնվում է պետության հովանու ներքո և օրեցօր ընդլայնում իր գործողությունները՝ տարբեր մանիպուլյատիվ հայտարարություններով ազդելով հանրային կարծիքի վրա։
ՕՊԷՔ+ երկրների հետ համաձայնագրի գործողության երկու տարվա ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ առնվազն 120 միլիարդ դոլար է վաստակել նավթի գնի սրբագրման հաշվին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Երևանու ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը:
ԱՄՆ-ն իր նպատակին չի հասնի, չնայած այն բանին, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներն Իրանում բացասական ներգործություն են ունենում կենսամակարդակի վրա:
Տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։