
Շանհայում հայտնվել է աշխարհի ամենաերկար բետոնե կամուրջը, որն արվել է 3D-տպիչով

3D-տպիչով պատրաստված աշխարհում ամենաերկար բետոնե կամուրջը հայտնվել է Շանհայի Բաոշան քաղաքային շրջանի ինովացիոն զբոսայգիներից մեկում: Ինչպես դեկտեմբերի 25-ին հայտնել է «Չժեցզյան ժիբաո» հրատարակությունը, առաջին հետիոտները կարողացել են անցնել կամրջով, որը գցված է զբոսայգու ոչ մեծ ջրանցքի վրայով։
Կամրջի վրա դեռեւս շարունակվում են կոսմետիկական աշխատանքները եւ կավարտվեն մոտ ժամանակներս: Կառույցը նախագծված է Ցինհուայի համալսարանին առընթեր շինարարական ինստիտուտի եւ Շանհայի «Իմաստնության ծոց» ինովացիոն զբոսայգու կողմից, որտեղ գտնվում է կամուրջը: Աղեղնաձեւ կառույցի ընդհանուր երկարությունը կազմում է 14,1 մետր, իսկ լայնությունը՝ 4 մետր:
Հաղորդվում է, որ այն Հեբեյ կենտրոնական նահանգի Չժաոչժոու կամրջի ժամանակակից կրկնօրինակն է, որի պատմությունը հաշվում է մոտավորապես 1,4 հազար տարի: Հրատարակությունը նշում է, որ ներկայում աշխարհում գոյություն ունեն 3D-տպիչով ստեղծված եւս երկու գործող բետոնե կամուրջներ: Մեկը գտնվում է Նիդեռլանդներում (երկարությունը 8 մետր է, լայնությունը՝ 3,5 մետր), իսկ մյուսը՝ Իսպանիայում: Երկրորդի երկարությունը 12 մետր է, իսկ լայնությունը՝ 1,75 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://twitter.com/coolstuffcheap/status/1077198328260120578?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1077198328260120578&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F959326.html