«Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերին 2.2 մլն եվրո կվճարի, եթե ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգա
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ակումբից կարող է դրամական բոնուս ստանալ: Մանկունյանցիները պատրաստ են նորվեգացի մասնագետին 2 մլն ֆունտ (2.2 մլն եվրո) վճարել այն դեպքում, եթե «Կարմիր սատանաներն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով հայտնվեն Անգլիայի առաջնության թոփ-քառյակում, ինչը թույլ կտա նրանց անմիջապես դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
18 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է 29 միավոր և գրավում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Մանկունյանցիները հետ են մնում առաջին հորիզոնականից 8 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը