Բաժիններ՝

«Ես գոհ եմ կազմից, բայց մեր դռները բաց են». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ձախողումների մասին կարծիքով, ինչպես նաև պատմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի պլանների մասին:

«Դժվար է միշտ հաղթել: Երբեմն ստացվում է, իսկ երբեմն՝ ոչ: «Մանչեսթեր Սիթին» «Չելսիից» լավն էր, բայց չիրացրեց պահերը:

«Քրիսթալ Փելեսն» անհավանական գոլեր խփեց, դա միշտ անհարմարություն է պատճառում, «Մանչեսթեր Սիթին» կրկին չիրացրեց իր պահերը: Նրանց բախտը պարզապես չբերեց:

Ինչ վերաբերում է տրանսֆերին, ապա ես գոհ եմ մեր կազմից, բայց երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա: Մեր դռները բաց են, եթե ինչ-որ բան տեղի ունենա:

Մենք առջևում շատ խաղեր ունենք, մենք դեռ ունենք ֆուտբոլիստներ, որոնցով կարող ենք ուժեղացնել խաղը: Եթե ինչ-որ բան շատ փոխվի, կտեսնենք»,- Կլոպին է մեջբերում Liverpool Echo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս