Կանխազգացումը կամ 6-րդ զգայարանը մարդկանց օգնում է հաղթահարել այն պահերը, որոնք առողջ դատողության ու տրամաբանության սահմաններում չեն տեղավորվում։
Եթե դուք ուզում եք մարմնի օպտիմալ կառուցվածք ունենալ և ակտիվ կենսակերպ եք վարում, ապա օգտակար սննդային և բիոակտիվ հավելումները ձեզ արդեն ծանոթ են: Բայց եթե դուք նույնիսկ սնվում եք ամբողջական սննդամթերքով, որոշ օգտակար նուտրիենտների քանակն այնտեղ կարող է ոչ համարժեք լինել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում կատարված գողության դեպքը:
Գերմանիայում կին-ոստիկանը հաղթել է «Միսս-Գերմանիա-2019» գեղեցկության մրցույթում: Ինչպես հայտնել է Daily Mail-ը, նա դարձել է ավելի վաղ Համացանցում «գերմանական ոստիկանության ամենագեղեցիկ աշխատակցուհին» ճանաչված Ադրիենե Կոլեսզարի մրցակցուհին։
Շարժական սարքերի համար մի քանի հավելվածներ սահմանափակել են իրենց օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը Facebook ընկերությանն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դարձել հասարակայնությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:
Գերմանիան առավել մեծ օգուտն է ստացել քսան տարի առաջ եվրոյին անցնելու արդյունքում: Այդ մասին վկայում են Եվրոպական քաղաքականության անկախ կենտրոնի (CEP) հետազոտության արդյունքները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Միթհաթ Ջանսըզը տվյալներ է հրապարկել Թուրքիայի ոսկու պաշարների վերաբերյալ։ Ջանսըզի խոսքով՝ հաստատված է, որ Թուրքիայի ոսկու հանքերում առնվազն 1․200 տոննա չարդյունահանված պաշարներ կան։ Իսկ ընդհանուր պոտենցիալը կազմում է 6․500 տոննա։
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխությունն «Արքայական ակումբ»:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:
Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է նախ ռադիոհեռուստատեսության ողջ արտադրանքը դարձնեն հայերեն, այնուհետև խոսեն լեզվի մասին, այսինքն՝ պետք է լուծեն առաջին խնդիրը և մտածեն երկրորդի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է ակումբում Ուլե-Գունար Սուլշերի ապագայի վերաբերյալ մտքերով:
Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է:
Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։
Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում: Փառատոնը կանցկացվի մարտի 1-ից 7-ը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Եթե այն մարդկանց շարքին եք պատկանում, ովքեր բողոքում են ավելորդ քաշից, ապա միակ բանը, որը ձեզ անհրաժեշտ է, այս համեմունքն է:
«Լավ են անում, որ տալիս են, ես բան չունեմ ասելու։ Մեկ բան էլ ասեմ՝ ես Մշակույթի նախարարությունից գումար չեմ ուզել, ես բոլորին եմ հայտարարել, չեմ ասել՝ կոնկրետ Մշակույթի նախարարությունն ինձ գումար հատկացնի»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
Առանց կրթական հեղափոխության ու սոցիալական զարգացման տնտեսական հեղափոխություն իրականացնել հնարավոր չէ։
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պատմել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց առաջ և հետո դաշտում իր ինքնորոշման մասին:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում՝ Դրախտիկում, Աղբերքում, Շողակաթում, Արտանիշում, Ջիլում եւ Ծափաթաղում, այս տարի տեղական բյուջեի միջոցների եւ սուբվենցիոն ծրագրերի հաշվին կիրականացվեն կենսական նշանակության բազմաբնույթ ծրագրեր:
Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։
Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք ԱՀ-ում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին մի շարք հարցեր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է բրիտանացի պատգամավորներին, որ նրանք հնարավորություն կունենան քվեարկել Brexit-ի շուրջ բանակցությունների հետաձգման օգտին, եթե Եվրամիության հետ գործարքը չբավարարի նրանց:
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները փետրվարի 27-ին երկամսյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 26-ին մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Հանոյ է ժամանել Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպման նախաշեմին: