Բաժիններ՝

Մի քանի շարժական հավելվածներ սահմանափակել են օգտատերերի տվյալների փոխանցումը Facebook-ին. WSJ

Շարժական սարքերի համար մի քանի հավելվածներ սահմանափակել են իրենց օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը Facebook ընկերությանն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դարձել հասարակայնությանը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Ավելի վաղ հրատարակության լրագրողները թեստավորել են 70-ից ավելի տարածված հավելվածներ Apple ընկերության էլեկտրոնային խանութից: Ինչպես նշվել է հոդվածում, այդ փորձարկումների ընթացքում պարզվել է, որ այդ հավելվածներից առնազն 11-ն իրենցով անցնող տեղեկատվության զգալի մասը տրամադրել են Facebook ընկերությանը: Դա իբր արվել է, այդ թվում նաեւ այն դեպքերում, երբ հավելվածների օգտատերերը գրանցված չեն եղել սոցցանցում:

Ինչպես նշվում է նյութում, տեղեկությունները Facebook-ին հաղորդած հավելվածների թվում եղել են այնպիսիք, որոնք նախատեսված են անշարժ գույքի որոնման, ինչպես նաեւ օգտատիրոջ օրգանիզմի մասին տեղեկատվության հավաքման եւ մշակման համար, այդ թվում՝ սպորտով պարապմունքների ժամանակ:

Հիշյալ 11 հավելվածներում չի եղել գործառույթ, որը թույլ տար դադարեցնել տվյալների հաղորդումը: Հրատարակության գնահատմամբ՝ մի շարք դեպքերում պրակտիկան, որի մասին խոսվում է, խախտել է օգտատերերի համաձայնագրերի որոշ դրույթներ:

Թերթը հայտնում է, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ հոդվածի հրապարակումից հետո 11 հավելվածներից հինգը լիովին դադարեցերել են տեղեկատվության փոխանցումը Facebook-ին կամ էապես կրճատել են ուղարկվող տվյալների ծավալները: Մասնավորապես, դրանք այն հավելվածներն են, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում ներբեռնվել են ավելի քան 10 միլիոն անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս