
Քաղաքացին դիտավորյալ վնասել է Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը

Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է:
Պարզվել է, որ Աբոն Աբովյան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Ալբերտ Խ.-ն է: Նա բացատրություն է տվել, որ արագաչափը փետրվարի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, դիտավորյալ ինքն է կոտրել, քանի որ տվյալ արագաչափը 3 անգամ լուսանկարահանել է իրեն, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: