Բաժիններ՝

«Ռադիոհեռուստատեսության ողջ արտադրանքը պետք է դարձնել հայերեն, այնուհետև մտածել եթերի լեզվի մասին». Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է նախ ռադիոհեռուստատեսության ողջ արտադրանքը դարձնեն հայերեն, այնուհետև խոսեն լեզվի մասին, այսինքն՝ պետք է լուծեն առաջին խնդիրը և մտածեն երկրորդի մասին։

«Ինչ վերաբերում է գրական լեզվին, այստեղ մեծագույն խնդիր կա, մենք շատ ժամանակ չենք էլ խորանում։ Կա եթերային գրական լեզու, որը շատ ժամանակ դուրս է գալիս գրական լեզվի չափորոշիչներից, քանի որ եթերը չի կարող ստերիլ լինել։ Լեզվի կոմիտեի նախագահի հետ պայմանավորվել ենք հանդիպել՝ հասկանալու համար, թե ինչ քաղաքականություն պետք է տարվի, նրանք ինչ առաջարկներ ունեն։ Ի վերջո, նրանք են մասնագետը, դրանից հետո կփորձենք հեռուստաընկերությունների համար մեր կողմից տրված պարզաբանում տարածել, որպեսզի նրանք կարողանան ապահովել այդ լեզվի նորմերը, սա բարդ խնդիր է և պահանջում է մեծ աշխատանք, որը մենք կանենք»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իրավունք չունի միջամտելու լրատվամիջոցների աշխատանքներին, միայն պետք է օրենսդրական նախաձեռնությամբ փորձի ապահովել տեղեկատվության անաչառությունը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս