
««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կապստամբեն, եթե ղեկավարությունն ուրիշ մեկին նշանակի Սուլշերի փոխարեն». Գ.Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է ակումբում Ուլե-Գունար Սուլշերի ապագայի վերաբերյալ մտքերով:
«Երեք ամիս առաջ, եթե տնային խաղում հաշիվը 0:0 լիներ, տրիբունաները կբարկանային. «Հարձակվել, հարձակվել, հարձակվել»: Այժմ նրանք երգում էին՝ «Ուլե-Գունար Սուլշեր» ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում: Տրամադրությունը լիովին փոխվել է:
Նրան աջակցում են երկրպագուները: Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի ղեկավարությունն այդ աշխատանքը տա մեկ ուրիշին: Երկրպագուները կապստամբեն:
Նրանք սիրում են Սուլշերին: Նրանք աջակցում էին թիմին ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում, բայց հիմնականում երգում էին նրա մասին»,- ասել է Նևիլը Sky Sports-ի եթերում:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ (0:0):
Պատրաստեց Անի Գաբուզյանը