Արցախում գրանցվել է վերին շնչուղիների հիվանդության թեթևակի աճ

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

«Այսօրվա դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 60 հիվանդ, որից 41-ը երեխաներ են:

Հիվանդներից 24 մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, նրանցից 10-ը երեխաներ են:

Հանրապետությունում շարունակվում է վերին սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը:

Վերին շնչառական հիվանդությունների ուղիների սուր վարակների պատճառով հանրապետության դպրոցներում բացակաների թիվը 10 % է, իսկ  նախադպրոցական հաստատություններում՝ 18 %:

ԱՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.

գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ,

չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման,

չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ,

եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն,

չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կազմակերպելով բժշկի այցը տուն,

պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը,

խստորեն հետևել անձնական հիգիենային,

հագնվել եղանակին համահունչ,

հաճախակի օդափոխել փակ տարածքները»:

Տեսանյութեր

Լրահոս