Գերմանիայի ամենագեղեցիկ կին-ոստիկանի լուրջ մրցակցուհի է հայտնվել
Գերմանիայում կին-ոստիկանը հաղթել է «Միսս-Գերմանիա-2019» գեղեցկության մրցույթում: Ինչպես հայտնել է Daily Mail-ը, նա դարձել է ավելի վաղ Համացանցում «գերմանական ոստիկանության ամենագեղեցիկ աշխատակցուհին» ճանաչված Ադրիենե Կոլեսզարի մրցակցուհին։ Մրցանակակիրներին հայտարարել են փետրվարի 24-ին:
Գերմանիայի բնակչուհի Նադին Բեռնեյսը գերազանցել է 9,5 հազար մասնակիցներին եւ ստացել գլխավոր տիտղոսը: Ցանցի օգտատերերն իսկույն հայտարարել են, որ հաղթանակ տարած գերմանուհի ոստիկանը դարձել է 34-ամյա Ադրիենե Կոլեսզարի արժանի մրցակցուհին: 2018 թվականի մայիսին նա Համացանցում հռչակվել էր բերել որպես «ամենագեղեցիկ կին-ոստիկանը»:
Դրեզդեն քաղաքից 28-ամյա Բեռնեյսը բեմից պատմել է այն մասին, թե ինչպես է 18 տարեկան հասակում Բադեն-Վյուրտեմբերգ քաղաք մեկնել վաստակելու համար:
«Ես յուրաքանչյուրին խորհուրդ կտայի նման կերպ վարվել՝ վաղ տարիքում հեռանալ տնից եւ ինքնուրույնության վարժվել առանց ծնողների օգնության,-ասել է նա:-Ես ոստիկանությունում աշխատել եմ տասը տարի եւ երբեք դրա համար չեմ զղջացել»: Որպես մրցանակ գերմանուհին հնարավորություն է ստացել գալիք ողջ տարվա ընթացքում ճամփորդել տարբեր երկրներում, ինչպես նաեւ ավտոմեքենա եւ հագուստ է շահել: