
15 և 17-ամյա տղաներ մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում կատարված գողության դեպքը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի երկու անչափահաս բնակչի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչը՝ ծնված 2003թ, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ նույն գյուղի՝ 2001թ. ծնված բնակչի հետ, 2019թ. հունվարի 8-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, «Նոր Արտամետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դուռը կոտրելու միջոցով մուտք է գործել ներս և տնօրենի աշխատասենյակից հափշտակել տարբեր իրեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Այնուհետև 15 և 17-ամյա տղաները դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել նաև հարևանությամբ գտնվող «Նոր Արտամետի բուժամանկաբարձական կետ», որտեղից ևս կատարել են զգալի չափերի հափշտակություն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նոր Արտամետ գյուղի անչափահաս բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հսկողության հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: