Բաժիններ՝

Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել

Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է կովկասյան ընձառյուծը:

«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն լուսանկարչական թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասված է տեսագրությանը կից գրառման մեջ»,-նշված է հաղորդագրությունում։

https://www.facebook.com/wwfarmenia/videos/1007889522742325/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728