Եվրոգոտու ութ երկրներից միայն երեքն են օգուտ ստացել եվրոյին անցնելուց
Գերմանիան առավել մեծ օգուտն է ստացել քսան տարի առաջ եվրոյին անցնելու արդյունքում: Այդ մասին վկայում են Եվրոպական քաղաքականության անկախ կենտրոնի (CEP) հետազոտության արդյունքները:
Փորձագետների հաշվարկների համաձայն, 1999 թվականին եվրոպական միասնական արժույթին անցնելու պահից մինչեւ 2017 թվականի վերջը ԳԴՀ-ի տնտեսության համար դրական էֆեկտը կազմում է 1,893 տրլն եվրո կամ 23,116 հազար եվրո՝ երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով:
Երկրորդ տեղում Նիդեռլանդներն է (346 մլրդ եվրո կամ 21 հազար եվրոյից փոքր-ինչ ավելի՝ մեկ մարդու հաշվով), իսկ երրորդում՝ Հունաստանը (2 մլրդ եվրո կամ 190 եվրո):
Հետազոտությամբ ընդգրկվել են 19 պետություններից միայն ութը, եւ դրական արդյունք են արձանագրել նրանցից ընդամենը երեքը: CEP-ը դա բացատրել է նրանով, որ այս երկրներն առաջինների թվում են անցել եվրոյի: Այսպիսով, կարելի է վստահ լինել, որ «հետազոտության արդյունքները չեն աղավաղվել Եվրամիությանն անդամակցվելով եւ նրա ներքին շուկային միանալով»:
Միասնական արժույթին անցնելուց հետո առավել մեծ կորուստներն ունեցել են Իտալիան (4,325 տրլն եվրո կամ 73,6 հազար եվրո՝ մեկ մարդու հաշվով) եւ Ֆրանսիան (3, 591 մլրդ եվրո կամ 56 հազար եվրո): Եվրոյի անցնելու բացասական ազդեցությունը նվազ զգալի է եղել Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Բելգիայի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: