ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը շնորհեց դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին:
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գլխավոր մասնաշենքի մոտ տեղի ունեցավ ակցիա՝ ի պաշտպանություն ԵՊՀ-ի դեմ տարվող արշավի։
Իհարկե, ավագ սպայական կազմի և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա կա որոշակի ազդեցություն` հաշվի առնելով այս նախաքննության փուլը, անընդհատ հրավերները Հատուկ քննչական կոմիտե և այլ վայրեր, դրա համար որոշակի ազդեցություն կա:
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր նորաստեղծ ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ են ունեցել:
Երևանում ընթացող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդ տուրում երկրորդ հաղթանակը տոնեց «Բարսի»-ն:
Երուսաղեմի շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Իսրայելի Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախկին նախարար Գոնեն Սեգեւին, որն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ:
Փետրվարի 26-ի ցերեկը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի պատվիրակությունը փետրվարի 26-ին կժամանի Հայաստան:
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի և ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ տարվող արշավի՝ բողոքի ակցիա տեղի ունեցավ։
«Գործին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ մեկ օրվա ընթացքում մեկ հատորից ավել հնարավոր չէ նայել, որովհետեւ ծանոթանալը զուտ մեխանիկական գործողություն չէ»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Ինձ որևէ մեկը չի զանգում ու ասում՝ այս կամ այն բանը պետք է անես։ Այսինքն՝ այդ «դաբրոների» կարգավորման ժամանակն անցել է, գլուխ չգովեմ, նաև՝ ես այն մարդը չեմ, որ ղեկավարվեմ օրենքից դուրս ինչ-որ հրահանգներով կամ առաջարկներով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տ. Հակոբյանը։
«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես»:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության մտադրության ֆոնին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
Գերաշնորհ Սրբազան Հայր, Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում են 128 հեռուստառադիո ընկերություններ, որից 120-ը լիցենզավորված են, 8-ը լիցենզիա չի ստացել, քանի որ 5 հեռարձակողներ կան հանրային ռադիոհեռուստատեսության տիրույթում՝ 2 հեռուստատեսային և 3 ռադիո ծրագրով, իսկ մյուս 3 ռադիոհեռուստաընկերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը լիցենզիա չի տրամադրում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա):
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթող լինելու մտադրությունը մեկնաբանել է «ճամփադ բաց է» բառերով եւ խոստացել է թույլ չտալ, որ իրանցիների մոտ միջուկային զենք հայտնվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Կորեայի Հանրապետության վարչակազմը նշանակալի առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների Հանոյի գագաթնաժողովից:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստականությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
Times-ը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը տեղի է տվել իր կուսակցության ազդեցիկ անդամների հորդորներին եւ պաշտոնապես հայտարարել Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման գաղափարը պաշտպանելու մասին:
Կարդինալ Ջորջ Փելլը մեղավոր է ճանաչվել Ավստրալիայում սեռական հանցագործությունների մեջ: