Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են ավազակության դեպքը

Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։

Ոստիկանություն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցում դիմակավորված երկու անձ զենքի սպառնալիքով իրենից վերցրել են դրամապանակն ու փախել։ Տուժողի նշած վայր մեկնեց Էրեբունու ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը։ Հարուցվեց քրեական գործ ավազակության հատկանիշներով։

Հանցագործությունն արագ բացահայտելու, դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Էրեբունու բաժինների ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Վերծանվեցին դեպքի վայրի և հարակից փողոցները տեսահսկող սարքերի տեսագրությունները։

Փետրվարի 26-ին քրեական հետախույզները ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերեցին Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։

Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչներ՝ 20-ամյա Երջանիկ Ծառուկյանն ու 19-ամյա Թաթուլ Պապոյանն էին։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Դեպքի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս