
«Ազարը բավարար տաղանդ ունի «Ռեալում» խաղալու համար». Մոուրինիո

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխությունն «Արքայական ակումբ»:
«Արդյո՞ք նա բավարար տաղանդ ունի՝ «Ռեալում» խաղալու համար: Այո, դա այդպես է: Արդյո՞ք ունի նա անհատական հատկություններ, որպեսզի հագնի «Ռեալի» մարզաշապիկը և խաղա «Բերնաբեուում»՝ երկրպագուների առջև: Այո, նա ունի այդպիսի որակներ:
Ինչ վերաբերում է իր հավակնություններին, ես չեմ կարող ասել՝ նա ամբողջ կարիերայի ընթացքում կխաղա «Չելսիո՞ւմ», թե՞ հանդես կգա այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Ռեալն» է: Ես նրա հետ երկար ժամանակ չեմ խոսել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Independent-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը