«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայի հայրը հայտարարել է, որ իր որդին այլ ակումբներից առաջարկներ ունի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 11-ին հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնանդիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը դրսեւորում է իրավունքի գերակայությունը երկրում, նա հավաստել է, որ այդ ձերբակալումը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով։
Այն, ինչ փոխանցեց 168.am-ին «Բեստ Ֆրութ» ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը, ում երեկ մամուլում և Ֆեյսբուքում «մատուցել էին»՝ իբրև «Սպայկային» հավանական փոխարինող ընկերություն և քաղաքական խաղերի մասնակից, բոլորովին այլ իրականություն էր:
«Ասում են՝ պետությունը բանկերին փող է տալիս, բայց ինչո՞ւ, բանկերի՞ն է գյուղացու անվան տակ հարստացնում, թող գյուղացուն տային վարկերը: Հերի՛ք եղավ, էլի, գյուղացու անվան տակ ամեն ինչ անում են. էլ ապահովագրություն, էլ վարկավորում: Այ մարդ, այդ գումարը գյուղացուն տվեք, ի՞նչ եք ուզում նրանցից»:
«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչն ամռանը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ:
Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում:
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է։
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) ամուսնալուծվելուց հետո, առանց մոր համաձայնության, երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և հրաժարվում է վերադարձնել։
Հայազգի քույր և եղբայր Հովիկի և Լիլիի՝ Հայաստան արտաքսված մայրը հնարավորություն է ստացել վերադառնալ Նիդերլանդներ՝ երեխաների մոտ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավել վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ:
«Մի անգամ գոնե հարցնեին՝ ով է, ոնց է աշխատել, նոր աշխատանքից ազատեին։ Ես այդ տղայի հետ կապ չեմ ունեցել, բայց համացանցում տեսանյութը տեսա, թե վարչապետն ինչպես էր գոռում նրա վրա, հասուն մարդ էր, հո 15 տարեկան դպրոցակա՞ն չէր, որ այդպես վարվեց։ Մեր վարչապետն ասում է՝ օրենքի երկրում ենք ապրում, բա ո՞ւր ա օրենքը, ասում էր՝ հարցերը մենք ենք լուծում, վերջ, հա՞, էլ մենք հարց չենք կարող լուծել։ Չգիտեմ, այդ դեպքն ինձ վրա շատ է ազդել, ես այդ տղայի համար մի բան պետք է անեմ»։
Ապրիլի 11-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
WikiLeaks կազմակերպությունը կոչ է արել նվիրատվություններ կատարել իր հիմնադիր Ջուլիան Ասանժի օգնության հիմնադրամին, որն ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս «Յանդեքս» տաքսի ծառայության քարտեզում փոփոխություն չի եղել, և Արցախը որպես Ադրբեջանի տարածք է ներկայացվում։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանն ընդգրկվել է Institut Choiseul (Շուազել ինստիտուտ) ֆրանսիական անկախ վերլուծական կենտրոնի վարկածով Ռուսաստանի երիտասարդ տնտեսական էլիտայի լավագույն ներկայացուցիչների ,Choiseul 100 Ռոսիա» հարյուրյակում:
Ասանժը պատմում էր, թե ինչպիսին է այս աշխարհը, ավելի ճիշտ՝ ինչպիսին է համաշխարհային կեղծավորությունը։ Շատ ավելի վաղ, քան մենք այդ մասին կկասկածեինք, նա բացատրում էր, որ Google-ն ու տարատեսակ Twitter-ները այս աշխարհում նրա համար են, որպեսզի՝
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր է տեղափոխվել «Ռեալ»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն այսօր ավարտվեց:
Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու եւ Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաեւ իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին:
Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն ասում է, որ զգում է պատերազմի վերսկսման վտանգը:
Այսօր գիշերը, ժամը մոտ 3-ին, Վեոլիա ջրում ահազանգ էր ստացվել, որ Արաբկիրի Բաբայան փողոցում վթարվել է 500 մմ տրամագծով տարանցիկ խողովակաշարը, որը սնուցում է Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների մի շարք թաղամասեր:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ի կործանման հետեւանքով զոհված Կանադայի քաղաքացու ընտանիքը դիմել է Չիկագոյի (ԱՄՆ) Քուքի օկրուգի դատարան՝ ավիահանրանավն արտադրող ֆիրմայի դեմ վնասի փոխհատուցման հայցադիմումով։
Գյումրիում եւ հարակից համայնքներում ջուրը պղտորված է:
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 11-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն վիրտուալ թեկնածու է անվանել եւ կարծում է, որ նրա կերպարի ներքո թաքնվում են իրական մարդիկ՝ ցինիկ շահերով։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստանում է պաշտոնակալությունից անմիջապես հետո բոլորին հավասար դարձնել օրենքի առջեւ, չեղարկելով նախագահի, պատգամավորների եւ դատավորների անձեռնմխելիությունը, եւ խզել բիզնեսի կապը քաղաքականության հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան, որը վերջին 3 ամիսների ընթացքում Բանկի՝ ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ: «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայից օգտաված հաճախորդների դիմումների քանակի 40% գրանցված աճի արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց երկարաձգել այն մինչև 2019 թ. ապրիլի 30-ը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանել վեհաժողովականների հարցերին:
«Հայաստանում օրենքի գերակայություն է, ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի այն հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք կա Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական ոստիկանության կողմից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը «մութ պահ» է համարել ազատ մամուլի համար։