Գերմանիայի նախարարների կաբինետն Անվտանգության դաշնային խորհրդի գաղտնի նիստում հավանություն է տվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում արձանագրված խայտառակ միջադեպը մինչ օրս քննարվում է հասարակության շրջանում։ Ըստ Փաշինյանի և պաշտոնական լրատվամիջոցների՝ Փաշինյանին զայրացրել էր գետնին ընկած, կեղտոտված եռագույնը։ Համացանցում, սակայն, շատերը կրկին դիտելով այդ օրվա տեսանյութերը, նկատել էին, որ դրոշը գետնին ընկած չի եղել, հենված էր պատին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։
Էվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի կողմնակիցները ցույց են անցկացնելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու՝ երկրի գործող նախագահ Լենին Մորենոյի կառավարության որոշման դեմ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ամորձատել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք երկրում ներքաշված են թմրավաճառության մեջ:
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել։
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu):
Ապրիլի 12-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել:
Առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը թողեց անփոփոխ: Պաշտոնական բացատրությունը կարծես նույնն է` քննության ընթացքին խոչընդոտելու վտանգը:
Բողոքի ակցիա՝ տրանսգենդերի ելույթը «Հանրային»-ով հեռարձակելու դեմ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացությունը հասել է վերջին ութ ամսվա առավելագույն ցուցանիշին:
Anonymous միջազգային խմբից հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ աշխարհի տարբեր մասերում նրանց կողմնակիցներին են դիմել ապրիլի 11-ին Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման առնչությամբ:
Հայ գրոսմայստերները շարունակում են հաղթել Իսլանդիայի միջազգային մրցաշարում:
Երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթականմեկնաբանությունը Փաշինյանի կողմից:
Մեկնած օպերատիվ խմբին պատանու հայրը նշված վայրում ներկայացրել է առանց գրառման «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող իր:
Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Թալիբան» արմատական շարժումն ապրիլի 12-ին հայտարարել է «Աֆղանստանում ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին: