Ազարը չի երկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր է տեղափոխվել «Ռեալ»:
Ըստ The Telegraph-ի տվյալների՝ բելգիացին հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Ազարը չի պատրաստվում օգնել «Չելսիին»՝ «Ռեալից» մեծ գումար պահանջելու հարցում:
Ամենայն հավանականությամբ, լոնդոնցիները ստիպված կլինեն համաձայնել «Ռեալից» ստացած ցանկացած առաջարկի: Քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020թ. ամռանը, լոնդոնցիները կարող են կորցնել Ազարին ազատ գործակալի կարգավիճակով, եթե ամռանը համաձայնեն վաճառել նրան «Ռեալին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը