
««Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է Խուանին երկարաձգել պայմանագիրը, բայց կան այլ տարբերակներ». Մատայի հայր

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայի հայրը հայտարարել է, որ իր որդին այլ ակումբներից առաջարկներ ունի:
««Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է մեզ երկարաձգել պայմանագիրը, մենք շատ երջանիկ ենք: Բայց առաջարկներ կան ակումբներից, որոնք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Գուցե Իսպանիայում, բայց հիմա դա քննարկելու ժամանակը չէ, դեռ ոչինչ որոշված չէ:
Կա երկու ակումբ, ուր Խուանը չի տեղափոխվի՝ «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի»: Մենք պետք է հարգենք «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, Խուանին այստեղ շատ են գնահատում»,- ասել է Մատայի հայրը Cadena SER-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը