Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստանում է պաշտոնակալությունից անմիջապես հետո բոլորին հավասար դարձնել օրենքի առջեւ, չեղարկելով նախագահի, պատգամավորների եւ դատավորների անձեռնմխելիությունը, եւ խզել բիզնեսի կապը քաղաքականության հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան, որը վերջին 3 ամիսների ընթացքում Բանկի՝ ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ: «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայից օգտաված հաճախորդների դիմումների քանակի 40% գրանցված աճի արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց երկարաձգել այն մինչև 2019 թ. ապրիլի 30-ը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանել վեհաժողովականների հարցերին:
«Հայաստանում օրենքի գերակայություն է, ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի այն հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք կա Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական ոստիկանության կողմից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը «մութ պահ» է համարել ազատ մամուլի համար։
Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին՝ ասելով. «Իրեն հեշտությամբ կարող եք տեսնել ու մեկ հարց տալ. պարոն Միքայելյան, 1993թ. ձմռանը, երբ ադրբեջանցիները Քարվաճառը (Քելբաջարը) հետ վերցրին, ինչո՞ւ փախար այդտեղից: Եթե այդ հարցին պատասխանեց, մնացածի մասով եզրակացություն կկազմեք»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է եվրոպական երկրներից մեկում:
Խոսքը C-400-ի ռուս-թուրքական համատեղ համալիր արտադրության մասին չէ, բայց հնարավոր է ինչ-որ բաղադրիչների համատեղ արտադրություն, հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բրենդը դրսում այլևս չի վաճառվում, և բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին և անվտանգային քաղաքականությունը չի կարելի»։
Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել 2019 թվականի հոկտեմբերին:
Եվրասիական ինտեգրացման ծրագիրը լիովին ապացուցել է իր արդյունավետությունը:
Մարտական իրադրության պայմաններում արագ և ճիշտ կողմնորոշվելու, ներդաշնակ գործելու, և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 10-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել է հատուկ պատրաստության մարտավարական-մասնագիտական պարապմունք:
«Վարչապետի գալու օրը Հայկն է այս տարածքը կարգի բերել, թե՝ վարչապետն է գալիս, մեքենան լվացել կանգնեցրել է, եկել ասում են՝ ազատվի՞, ինչո՞ւ։ Մարդը նորմալ կանգնած էր, ո՞նց կանգներ, որ ուղիղ ու զգաստ լիներ…»,- նշեց մեր զրուցակիցը:
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, ներկայում կոնսուլտացիաներ են ընթանում անցումային խորհրդի ձեւավորման շուրջ:
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է քիչ քանակությամբ գազի գնման շուրջ:
Փաշինյան-Յագլանդ ճեպազրույցում առաջին հարցը ադրբեջանցի լրագրողը հնչեցրեց, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարության վերաբերյալ: Ադրբեջանցի լրագրողն ասաց՝ դա հակասում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին:
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի մերժման ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
ՊԵԿ շրջանակներում խոսում են այն մասին, որ Փաշինյանն իր այս քայլերով փորձում է հասարակության շրջանում «արդար ղեկավարի» իմիջ ձեռք բերել, այնինչ նա իր հարցերն է լուծում նաև ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հետ՝ փորձելով թուլացնել նրա դիրքերը, ով բավական բարձր հեղինակություն ունի և տարբեր գերատեսչություններում՝ մերձավորներ և մտերիմներ։
«Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում:
«Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին»:
Էկվադորը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել է դիվանագիտական ապաստարանից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի դա: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք:
Քաղաքացինեը քիչ առաջ մեզ են ուղարկել Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Կրպակ» սուպերմարկետում բռնկված հրդեհի լուսանկարներն ու տեսանյութը։