«Արսենալը» և «Տոտենհեմը» հետաքրքրվում են Պերիշիչով
«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչն ամռանը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ:
30-ամյա խորվաթը փոխել է իր գործակալին, որպեսզի արագացնի իր տրանսֆերը: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Պերիշիչի նկատմամբ գլխավոր հավակնորդներն են «Արսենալը» և «Տոտենհեմը»:
Նրանց կողմից հետաքրքրվածության մասին հաղորդվում էր դեռ ձմռանը: «Ինտերը» պատրաստ է բաց թողնել Պերիշիչին, քանի որ ցանկանում է ՊՍՎ-ից ձեռք բերել Սթիվեն Բերգվեյնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը