Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում կարողացել է պաշտպանել բարձր մակարդակի հանդիպումներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու իր պահանջը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Եգիպտոսն ԱՄՆ-ի իշխանություններին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA, որը նաեւ հայտնի է որպես «արաբական ՆԱՏՕ») ձեւավորմանը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Բուլղարիայի Հանրապետության հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ լրագրողներին հետաքրքրող հիմնական հարցերը վերաբերում էին Նիկոլ Փաշինյան- մաքսատան աշխատակից հայտնի աղմկահարույց միջադեպին, երբ վարչապետը կարգադրեց աշխատանքից ազատել նրան:
Լրագրողների դիտարկմանը, որ մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակագտագրի հարց չէ»:Նա սպառնաց. «Եթե այլ հարցեր չունեք, ես հիմա կգնամ»:
Մարտի 23-ի երեկոյան «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։
Քաղաքացիները շարունակում են խմբագրություն ուղարկել իրենց բակերում կուտակված աղբակույտերը՝ հուսալով, որ դրանց լուսանկարները հրապարակելու, ահազանգելու արդյունքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գործով կզբաղվի և կմաքրի քաղաքը աղբից։
Առնվազն չորս մարդ է զոհվել Չինաստանի Հենանի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 11 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ:
Այսօր՝ ապրիլի 11-ին, «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ ArmDay.am-ի տեղեկություններով՝ նախկին պաշտոնյայի մոտ առկա են սիրտանոթային խնդիրներ, սակայն այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղեկացնում եմ ձեզ, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չափազանց կոշտ դիրք է բռնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ այն բանից հետո, երբ երկրները համաձայներցրել են Brexit-ի նոր հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Հարթումում ձերբակալվել է Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որը, դեռ երկու ամիս է չկա, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:
ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախնական համաձայնության են հասել, թե կողմերն ինչպես կիրականացնեն առեւտրական հարցերի շուրջն իրենց կողմից քննարկվող համաձայնագրի կատարման վերահսկողությունը:
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ Մուտքի մոտ ՀՀ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն:
46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակչին. վերջինս կալանավորվել է:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։
Հնդկաստանի 20 նահանգներում եւ դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
Մյուս, ավելի հրեշավոր կողմը պարզ է դառնում, եթե հիշենք, թե ո՞վ է ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանը:
Ի՞նչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ. Պաշտպանը իրազեկող տեսանյութ է հրապարակել:
Իտալիայի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը Իտալիայի Պատգամավորների պալատում #Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ
Ապրիլի 10-ին, ժամը 22:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի հունիսի 1-ին լքել Եվրամիությունը, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ի ընտրություններից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին չի բացառել այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք կպահանջեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկումը:
Վերջին տարում մեր պետությունն իրականացնում է գերակտիվ քրեադատավարական գործունեություն։ Այդ գործունեությունը, վերաբերելով հանրային հնչեղություն ունեցող փաստերի և հանրային անձանց, բնականորեն ստանում է գերակտիվ լուսաբանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստրասբուրգյան իր այցը կսկսի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպմամբ։