Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը 18-րդ դարի մի կտավ է նվիրաբերել:
Հ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Ս.թ. հունիսի 29-ին Հայաստանում կկազմակերպվի առաջին ուսուցչական (չ)կոնֆերանսը՝ Edcamp-ը, որին ակնկալվում է ՀՀ (ներառյալ՝ Արցախը) տարբեր բնակավայրերից շուրջ 400 ուսուցչի մասնակցություն։ Կլինեն ավելի քան 10 լսարանում զուգահեռ ընթացող շուրջ 30 մասնագիտական քննարկումներ, Հայաստանի և արտերկրի տարբեր կրթական կառույցներից հրավիրված խոսնակների ելույթներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում կայացած բանակցություններում պաշտպանել են ապրիլի 18-ից Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը:
Ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:
Առնվազն ինը մարդ է զոհվել Չինաստանի Գուանդունի նահանգի Շենչժեն քաղաքում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հորդառատ անձրեւների հետեւանքով:
Ինդոնեզիայի իշխանությունները ցունամիի սպառնալիք եւ բնակչության մասնակի տարհանում են հայտարարել ապրիլի 12-ին Սուլավեսի կղզու ափերի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
«Հեղափոխությունից հետո չինովնիկների աշխատանքի մեջ նկատվում է որոշակի թափանցիկություն, իսկ հասարակության մոտ պահանջկոտության մակարդակը զգալիորեն աճել է, ինչը ես համարում եմ դրական: Բայց այս ամենի ֆոնին շատ մեծ բացասական գործոն կարող եմ նշել, այն է՝ մեր երկրում քաղաքական ամբողջ համակարգը դեռևս կախված է մեկ մարդու կամքից»:
Մասամբ՝ ասֆալտ, մասամբ հողածածկույթ. Արթիկը տարածաշրջանի 7 համայնք միմյանց միացնող ճանապարհն անանցանելի է:
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտպանում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Մայքլ Փոմպեոյի, որն այժմ զբաղեցնում է պետքարտուղարի պաշտոնը, այն դիրքորոշումը, որ WikiLeaks կազմակերպության գործունեությունը կարող էր իրականացվել ի շահ Ռուսաստանի:
Ապրիլի 8-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» և Բարեվարքության հարցերով միացյալ խորհրդատվական խումբը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին հաջորդած գործընթացներին՝ նշեց, որ քաղաքական ուժի ղեկավարը կողմնակիցներին իր շուրջը պահելու համար երկու տարբերակ ունի՝ տալիս է լուսավոր ապագայի տեսլականը և ասում, որ գնում են այնտեղ, երկրորդը՝ մատնանշում է թշնամիներին և միավորում կողմնակիցներին՝ թիրախին հարվածելու համար։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Ուկրաինայի Գերագույն ռադայում համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն՝ հարգել նախագահի կարգավիճակը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Նապոլիի» նկատմամբ հաղթանակը (2:0):
«Մենք տեսնում ենք, որ վարչապետը գնում է մաքսատուն և դրոշի հետ կապված՝ շոուին նմանվող որոշակի գործողություններ անում, ինչն այս դեպքում սև PR էր, դրոշը գետնին ընկած չէր, այլ պատին հենված, որտե՞ղ է գրված, որ այդ աշխատողը պատասխանատու էր դրոշի համար»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
Ապրիլի 12-ին, ժամը 14:20-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա, որը կտևի մինչև 21.06.2019՝ համաձայն որի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել դեպի Ուկրաինա և Վրաստան, նվազեցված՝ 0,9% տոկոսադրույքով:
Հայաստանի՝ Եվրոպայի առաջնություն մեկնած ազատ ոճային ըմբիշների թիմը վերադարձել է հայրենիք: 6 տարի դադարից հետո հայ ազատոճայինների հավաքականն ունի Եվրոպայի չեմպիոն՝ ի դեմս 19-ամյա Արսեն Հարությունյանի:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ:
Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ ստեղծված «Միր» հեռուստաալիքի բացառումը Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից տարակուսանք ու զարմանք է առաջացնում:
«Թավշյա հեղափոխության ժամանակ ձևավորվում էին գերսպասումներ, և այդ պարագայում ակնհայտ էր, որ դա բավականին արագ կարող էր հանգեցնել հիասթափությունների: Կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ մոտ 1 տարի հետո էյֆորիայի զգալի նվազում գոյություն ունի: Տեսնում ենք, որ հասարակության մի հատվածը արդյունքներ է պահանջում»:
«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցը, ով ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացու տեսագրությունը տարածել էր, աշխատանքից ազատվել է:
«Մի քանի ամիս հետո արդեն հնարավոր չի լինի ասել՝ հները, նախկիններն են մեղավոր: Ոչ ոք չի ասում, թե մեղավոր չեն, բայց հասարակությունն արդեն դա չի ընկալի: Հասարակության հիշողությունը շատ կարճ է, և դրա ապացույցը մենք ունենք, երբ ընդամենը մի քանի տարի հետո ատելի կերպարը դառնում է սիրելի, ընդունված, ձեռքի վրա տարվող և հակառակը (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. քաղաքականություն վերադարձը,- Ա.Կ..)։
4-րդ զորամիավորումում անցկացվում են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետերի և սպաների հնգօրյա հրամանատարական հավաքներ: