Ապրիլի 12-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծ Բրիտանիայում մեկ մարդ է զոհվել Մերսիսայդ կոմսության Սաութպորտ քաղաքի գոլֆի դաշտում գերթեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նահանյահուն խոստացել է երկու – երեք տարի հետո կրկնել Լուսնին հասնելու փորձն այն բանից հետո, երբ «Բերեշիտ» տիեզերական ապարատն ապրիլի 11-ին վթարի ենթարկվեց Երկրի արբանյակի վրա վայրէջք կատարելու ժամանակ:
Տիբեթցի բուդդայակայանների առաջնորդ Դալայ լաման ապրիլի 12-ի առավոտյան դուրս է գրվել Նյու Դելիի հիվանդանոցից:
Փաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայորը հաղորդում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ՝ Եգոր Կարապետյանի դեմ՝ գտնելով, որ նա իր գործողություններով տապալել է երկրի սահմանադրական կարգը։
Ապրիլի 11-ին, ժամը 14.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 87-ամյա Մարի Էլմասյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար:
Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն Sonorama ռադիոկայանին տված հարցազրույցում հավաստել է, որ Ջուլիան Ասանժի մերձավոր մարդն Էկվադորում ձերբակալվել է երկրից հեռանալու փորձ անելիս։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալիայի քայլերի հետ կապված Twitter–ում գրություն է արել։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել է Մեծ Բրիտանիայում, պետք է պատասխան տա իր արածների համար։
Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է շարունակական մասնագիտացման կրեդիտային համակարգի և վերապատրաստումների միջոցով:
«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո 36 տեղ է ստանում 120 տեղանոց Կնեսետում:
«Առաջիկայում դատարան կուղարկվի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործից անջատված մասը, որով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում քննարկվել է ՄԱԿ-ի կողմից Հայաստանի բնապահպանության նախարարությանը 13 մլն 650 հազար դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց նվիրաբերելու հարցը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանդիպումների ժամանակ կարծես չի վարանում շոշափել նաեւ ցավոտ թեմաներ` հիշեցնելով դիմացինի «մեղքերը»:
Ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական մի շարք կառույցներում առանձնահատուկ «վերաբերմունք» ունեն գործուղումների եւ այդ գործուղումների համար հատկացվող դրամական միջոցների հանդեպ: Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առեւտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է՝ «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենևին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երեւանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իր տեսլականը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքը վերջնական է, որեւէ փոփոխության չի ենթարկվելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իշխանությունները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը հանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, ով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բաջանաղն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ծանր է տարել տրանսգենդերի մասին ԵՄ դեսպանների հայտարարությունը, եւ որոշվել է, որ ԱԳՆ խոսնակը պատասխանի․ «Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ»։
ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»։