Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք Է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա, կոչ է արել կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին՝ հանդիպում անցկացնել եւ քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները։
Քիչ առաջ Կառավարության արդեն նախկին պաշտոնյա Հայկ Այվազյանը որոշակի գնահատականներ է տվել իր ազատման հրամանի հիմքերին և հայտարարել է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից ձեռնարկված քայլերը՝ իրեն՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի ստորագրությունը ստանալու համար, պաշտոնական դիրքի չարաշահում է համարում:
Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն կարծիքին, թե Եվրամիությունը խորագույն ճգնաժամն է ապրում ինտեգրացման պատմության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում:
«Ես կարող եմ ասել, որ ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մասին ասել եմ: Ես երբեք չեմ ասել, որ Փաշինյանը շատ վատ բաներ է անում, ես ասել եմ` արդեն արել է: Նախորդ իշխանությունները մինչև ապրիլյան պատերազմը հասել էին նրան, որ քննարկվում էր բացառապես շփման գծում միջոցառումների հարցը: Ինչ էր անում նախորդ իշխանությունը. Միջազգային տարրեր էր մտցնում այսօրվա շփման գծի երկայնքով: Փորձ էր արվում միջազգայնացնել շփման գիծը: Այս գնահատականը ես երբեք չեմ տվել»:
Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք, ես ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ առաջարկելով նրան Ազգային Ժողովի առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձնից զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար:
«Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- գրել է Աբրահամյանը:
Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը եւ Թուրքիան մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկայի, ինչպես նաեւ զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման բնագավառում:
Հայաստանում անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն է, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Չինաստանը պլանավորում են մինչեւ տարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց, որ զերծ կմնա որևէ գնահատական տալուց: Նա միայն նշեց, որ Դավիթ Սանասարյանն իրականացնում է իր պաշտպանությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նախաքննության ավարտին և այն լուրերին, որ բոլոր դատավորները հրաժարվում են քննել նրա գործը և ինքնաբացարկ են հայտարարում, նշեց, որ այդ գործը նախարարության տիրույթում չի գտնվում, այն նախաքննության մարմինն է իրականացնում, որը նախարարության ենթակայության տակ չէ:
Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Գերագույն մարմնի նոր կազմ ունի: Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմին՝ հետևյալ կազմով.
Շրի Լանկայում ապրիլի 29-ից սկսել է գործել դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռն ապրիլի 28-ին Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել կրակով բռնկված շարժիչի պատճառով:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի քիք-բոքսինգի հանրապետական անդրանիկ բաց առաջնության հանդիսավոր բացման արարողությանը:
Ինդոնեզիայի Բենկուլու նահանգում եւ Ջակարտայում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 31-ի, եւս 13 մարդ անհայտ կորած է համարվում:
Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար:
Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում:
Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից չորրորդը: