«Մեզ չեն տրամադրել այն արձանագրությունը, որով տեղի է ունեցել ավագանու նիստը, ուստի կասկածներ են առաջանում, որ նիստը կեղծել են։ Մենք շարժվել և շարունակում ենք շարժվել՝ ըստ օրենքի»,- նշեց նա։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,4 հազար մարդ է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից:
«Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը և շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել Լա Լիգայի 4 հանդիպումներով`«Ատլետիկոյի» դեմ առաջնության 7-րդ տուրի խաղի ընթացքում մրցավարի օգնականին վիրավորելու համար (0:0):
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ինտերի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր ապագայի մասին:
Հայաստան ժամանեց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ չէ:
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19.25-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երեւանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Որոշ մարդիկ «Սորոսի» գումարներով վարկաբեկում են ինձ: Ես տվել եմ ամենաթանկը, իմ խիճիթը մի վերագրեք Հյուսիսային պողոտայի բնակարաններին… Որ ունենամ էլ՝ չեմ ամաչի: Ոչ ոք իմ տղային գնահատելու իրավունք չունի: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ տղան զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս»:
«Չի կարելի զոհված ազատամարտիկի ընտանիքին թիրախ դարձնել: Մենք այս պետությանը տվել ենք ամենաթանկը: Ուզում են քաղաքականացնել, չգիտեմ ինչերի հետ համեմատել, սխալվում են… մենք մի քաղաքական դաշտ ունենք, ու դա Եռաբլուրն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ու այրիների՝ Կառավարության մոտ հավաքվելուն՝ նշեց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղերձ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը հանձնվել է երրորդ երկրի միջոցով:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ի զորամիավորման զորամասերում։
«Վնգստացող դատավորներ» տերմինը շրջանառվելու իրավունք չուներ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դատական համակարգի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է:
Զրպարտանքների շարունակական բնույթի դեպքում մենք կսկսենք հրապարակել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր ապացույցները:
Սեպտեմբերի 27-ին՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչել է մաեստոր Տիգրան Մանսուրյանի «Ubi est Abel frater tuus?» («Ո՞ւր է Աբել եղբայր քո») Թավջութակի 4-րդ կոնցերտը: Համերգը նվիրված է եղել մաեստրոյի 80-ամյակին:
Իրանն ավելի լուրջ բանակցությունների է պատրաստ Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնության շուրջ, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Ժամանակը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել, որն է իրական խնդիրը: Ցանկալի չէ, որ նման հայտարարություններով հանդես գան: Հատկապես կառավարության առաջին դեմքը, երբ անընդհատ փորձում է անդրադարձ կատարել իր ենթակային, խոսում է նրա մասին, որ ինչ-որ խնդիր ունի և այդ խնդրից վախենում է»:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանին, որը տեղում մահացել է։
Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 9-12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Սեպտեմբերի 30-ի կեսօրին Սիրիան եւ Իրաքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը:
Նորաշենի ղեկավարի պաշտոնանկության հետ կապված հարցի քննարկումը ոստիկանությունում ավարտվեց։ Նորաշենի ղեկավար Նորայր Գևորգյանի խոսքով՝ առաջիկա երկու ժամվա ընթացքում իրենց որոշումը կկայացնեն, սակայն ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում։
Սա անլուրջ պետական իրավիճակ է. թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկա պաշտոնյաները պետք է զուսպ լինեն իրենց հայտարարություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճին: