Ռամոսը կարող է որակազրկվել 4-12 խաղով
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել Լա Լիգայի 4 հանդիպումներով`«Ատլետիկոյի» դեմ առաջնության 7-րդ տուրի խաղի ընթացքում մրցավարի օգնականին վիրավորելու համար (0:0):
Համաձայն կանոնակարգի, մադրիդյան ակումբի ավագի դեմ գործ կարող է հարուցվել, եթե «Ատլետիկոն» բողոք ներկայացնի:
Եթե ապացուցվի այն փաստը, որ Ռամոսը վիրավորել է մրցավարին, ապա նա կարող է որակազրկվել Լա Լիգայի 4-12 հանդիպումներով:
Այնուամենայնիվ, հնարավոր է մի իրավիճակ, որի դեպքում այս դրվագը դիտարկվի՝ որպես անարգանքի դրսևորում: Այս դեպքում Ռամոսը կարող է որակազրկվել երկու կամ երեք խաղով:
Հոկտեմբերի 26-ին Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ: Ռամոսը կարող է բաց թողնել այս հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան