
«Ես երրորդ անգամ չէի կարող հրաժարվել «Ռեալից»». Մոուրինիո

«Ինտերի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր ապագայի մասին:
«Իմ ապագա՞ն: Դա չի լինի Իտալիան: «Ինտերը» իմ տունն է, իմ ընտանիքը: Մորատին ընկեր է, իմ նախագահը: Այն պահը, երբ մենք թրեբլ (երեք տիտղոս՝ մեկ մրցաշրջանում) նվաճեցինք, շատ հաճելի էր, դա ամենատպավորիչ բանն էր:
Երբ հրաժեշտ ես տալիս ընտանիքիդ, դժվար է համակերպվել: Բայց ես երրորդ անգամ չէի կարող հրաժարվել «Ռեալից»»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան