Բաժիններ՝

Խոզի միսը Կոկա-կոլայի մեջ

Բաղադրիչներ՝

  • խոզի միս- 500 գ
  • կետչուպ- 100 գ
  • Կոկա-կոլա- 150 մլ
  • շաքարավազ- 3 ճ/գ
  • աղ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոզի միսը բարակ շերտերով կտրատեք (շերտերի հաստությունը 1սմ-ից ոչ ավել): Դրանք շարեք տապակի մեջ:

Պատրաստեք սոուսը: Դրա համար կետչուպը խառնեք Կոկա-կոլային: Ավելացրեք աղն ու պղպեղը: Լավ խառնեք, որպեսզի կետչուպը լուծվի կոլայի մեջ:

Կարդացեք նաև

Սոուսը լցրեք խոզի մսերի վրա, վրան լցրեք շաքարավազը: Տապակը 1 ժամով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Այդ 1 ժամվա ընթացքում սոուսի մեծ մասը կգոլորշիանա, իսկ մսերի վրա համեղ կարամելային կեղև կառաջանա:

Պատրաստի մսերը հանեք ջեռոցից, դրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս