Արտատարածքային հաղորդակցություն Արևելյան Զանգեզուրի ու Նախիջևանի միջև, հասանելիություն դեպի Սևանա լիճ․ Զուլֆուգարովը ներկայացրել է Ադրբեջանի ռազմավարական խնդիրները
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն իր ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում ներկայացրել է այն երկու ռազմավարական խնդիրները, որոնք դրված են Ադրբեջանի առջև։ Նա մասնավորապես նշել է․
«Ապահովել արտատարածքային հաղորդակցություն պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև,
ապահովել հասանելիություն դեպի Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարի՝ Գոյչա լճի արևելյան ափ»։
Նրա որակմամբ, բոլշևիկների նվերները Հայաստանին պետք է բոլշևիկների հետ միասին «նետել պատմության» աղբանոցը։
Նշենք, որ Գյոյչան Սևանա լճի կեղծ ադրբեջանական անվանում է, որը բազմիցս իր ելույթներում կիրառել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս ամենի ֆոնին ընթերցողը կարող է գնահատել Ալիև-Փաշինյան-ՔՊ-ի կեղծ խաղաղության պրոպագանդան և բանակցությունները:
Հրապարակման պատրաստեց՝ 168.am-ը