Թուրքիան 2 մլրդ դոլար է խնայել Ռուսաստանից նավթ ներմուծելու արդյունքում
Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ՝ կապված 2023-ին Թուրքիայի կողմից Ռուսաստանից ներմուծված նավթի զեղչված գների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիան այդպիսով խնայել է 2 մլրդ դոլար, իսկ ըստ միջազգային լրատվական տարբեր գործակալությունների՝ նման կերպ Թուրքիան կարողացել է բացել երկրի արտաքին առևտուրն ու թուլացնել ճնշումը լիրայի (թուրքական դրամական արժույթ) վրա:
Միայն 2023-ի նոյեմբերին Ռուսաստանից Թուրքիա արտահանված նավթը կազմել է 400.000 բարել՝ սահմանելով ռեկորդային ցուցանիշ:
Բացի այդ, նշված քանակը Ռուսաստանի կողմից ծովային ճանապարհով արտահանված նավթի 14 տոկոսն է կազմում: