
Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան

Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․
«Քրեական հետապնդում է հարուցվել 172 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա 115-ի համեմատ։ Դատարան են ուղարկվել կրկնակի ավել գործեր՝ ամբողջ 2022 թվականի 32 վարույթների դիմաց: Փողերի լվացում հոդվածը կիրառվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, քանի որ դրանց առևտուրն իրականացվում է տելեգրամյան ալիքների միջոցով՝ օգտագործելով էլեկտրոնային դրամապանակներ և կրիպտոարժույթներ», – հայտնել է գլխավոր դատախազը։