ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության և կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար»,- նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ինչպես է բարեկամությունը վերածվում թշնամության. Էդգար Ղազարյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը բավականին աշխույժ է անցնում` մի կողմից իշխանության գործադրած բութ գործիքակազմն է, մյուս կողմից Արմենի փաստարկված խոսքը` համեմված ինտելեկտուալ հումորով ու իրավական ապտակներով:
Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում էապես թուլացել է, տասներկուամսյա հատվածում նույնիսկ գնանկում է արձանագրվել, բայց Կենտրոնական բանկը զգուշանում է ավելի մեծ քայլերով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին անգամ ԿԲ-ն կրկին 0,25 տոկոսային կետով քայլ կատարեց և 9,5-ից՝ տոկոսադրույքը դարձրեց 9,25 տոկոս։
Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում, դեկտեմբերի 19-ի ժամը 19։30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Դեռևս այս տարվա հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ էր անում Հայաստանի «ժողովրդավարության» մասին: Երկարաշունչ ելույթ հնչեց նաև այն մասին, թե ինչպես «ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին» Արցախում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ՝ այդ գործը «պատվով կատարելով»:
Երևանի Հանրապետության Հրապարակում՝ դեկտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և նրա գերմանացի պաշտոնակից Նենսի Ֆեզերը, որը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում, ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում գերատեսչությունների միջև համագործակցության համաձայնագիր։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ տասներկուերորդ փաթեթի, ընդլայնել է ԵՄ այն երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը ՌԴ արգելված է: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ գործով «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն արդարացվել է, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ֆրանսիայի և Իսրայելի դիրքորոշումները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ տարբեր են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ France Info հեռուստաալիքին տված հարցազրույցը։
Իրավիճակը, որը զարգանում է հայ-ադրբեջանական բանակցային ուղղությամբ, հասել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Հայաստանից երաշխիքներ է պահանջում, որ «ռևանշ» չի լինի։ Ընդ որում, ռևանշ չի լինի`ոչ հիմա, ոչ ապագայում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ 2023-2033 թվականների համար նախատեսված է 10 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 11,5 միլիոն ԱՄՆ դոլար, $) ներդնում ՝ խորհրդարանի պարբերաբար հաստատման պայմանով։
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 19 հազար 667-ի:
Փաստ էր այն, որ տիկին Գալինան 2013 թ.-ին չի աշխատել. Ռուբեն Մելիքյան
Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ համարվել տուժող կողմ. Գալինա Հարությունյան
Ես դրա համար եմ նստած, և ոչ միայն ես. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՄԱԿ-ի մանկական ճգնաժամային հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել է, որ հումանիտար հրադադար չհաստատելու դեպքում Գազայի հատվածում հիվանդությունները կարող են ավելի շատ երեխաների կյանք խլել, քան գնդակոծությունները։
Ժամակոչյանը նշել է, որ լրամշակվել է աջակցության ծրագրի առցանց դիմումների համակարգը և այն ծնողները, ովքեր չեն լրացրել երեխայի տվյալները, ապա հաստատված դիմում ունենալու պարագայում, դա կարող են անել՝ խմբագրելով դիմումը, որի համար պետք է մուտք գործել ու կրկին նույնականանալ համակարգում։
«Տիկի՛ն Հարությունյան, երբևէ դիմել ե՞ք ինձ». Արմեն Աշոտյանի այս պարզ հարցն անհանգստացրեց դատախազին
Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցեց և ուսանողների հարցերին պատասխանեց նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
«Սարքելու ինդուստրիա է աշխատել. սարքվել է տուժող». Աշոտյանը՝ «թքած-կպցրած» գործի և մարդամեկի մասին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 19-ին ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։
Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստի ժամանակ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ մգեցված ապակիների դեմ պայքարի տապալումը խնդրահարույց է: