Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ում նշել է սովետական ԿԳԲ-ի օրը. ժամանակին «Հայկական Ժամանակ»-ը գրում էր Ֆելիքս Դերժինսկու նկարի մասին՝ որպես համազգային խայտառակություն․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ ԱԱԾ-ում նշել է սովետական ԿԳԲ-ի օրը: Այո-այո, թեև մեր երկրի անվտանգւթյան մարմինները ստեղծվել են 1991 թվականի դեկտեմբերի 4-ին, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առ այսօր ԱԱԾ-ի օր է համարվում դեկտեմբերի 20-ը՝ տոնելով 1917 թվականի այս օրը Ֆելիքս Դերժինսկու գլխավորած ВЧК-ի ստեղծումը:

Ժամանակին «Հայկական Ժամանակ»-ը գրում էր ԱԱԾ կաբինետներում Ֆելիքս Դերժինսկու նկարի մասին՝ որպես համազգային խայտառակություն: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը տոնում է ВЧК-НКВД-КГБ-ի ստեղծման օրը: Ի՞նչ ասեմ:

Դեկտեմբերի 20-ը հենց այն կառույցի օրն է, որը գործել է հայերի ու հայկական պետականության դեմ: Այն կառույցի օրն է, որը սպանել է Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Գարեգին Նժդեհին, Մովսես Սիլիկյանին, Զապել Եսայաին ու միլիոնավոր այլ մարդկանց:

Եվ այստեղ պետք է նշել, որ ի պատիվ Ոստիկանության, այդ կառույցի օրը անկախ Հայաստանում ոստիկանության մասին օրենքն ընդունելու օրն է՝ ապրիլի 16-ը և ոչ սովետական միլիցիայի նոյեմբերի 10-ը:

Հ.Գ. Հույս ունեմ, որ մեր անկախությունը պաշտպանող կառույցի փարթիին «Наша служба и опасна и трудна…» չեն երգել»:

Տեսանյութեր

Լրահոս