ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Bellatrix Energy Limited և Covart Energy Limited ընկերությունները, որոնք գրանցված են Հոնկոնգում (ՉԺՀ), ինչպես նաև երկու ընկերություններ ԱՄԷ-ից ՝ Sun Ship Management D և Voliton DMCC:
Սահմանափակումներ են մտցվել նաև ռուսական դրոշի ներքո Sanar 15 նավթամթերքների տեղափոխման համար նախատեսված տանկերի դեմ: