Թուրքիայում գնաճը նվազեցնելը շատ դժվար կարող է լինել

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների համալսարանի դասախոս, տնտեսագետ, ազգությամբ հայ պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական վիճակին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աճեղմօլղուն նշել է, որ Թուրքիայում գործող ընկերությունները բավականաչափ արտադրական ծավալներ չեն կարողանում ապահովել, ինչն էլ վատ, կոտրտված պատկեր է ստեղծում աշխատավարձների տեսանկյունից։

«‎Մեծամասնության աշխատավարձը Թուրքիայում սահմանված աշխատավարձի ամենացածր շեմում է»։

Բացի այդ պրոֆեսորը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք էլ հենց պատճառ են հանիսանում տեղի ունեցողին։

Ըստ այդմ՝ առաջնահերթ կարևորություն ունեցող կազմակերպությունների պատշաճ աշխատանքի բացակայության պատճառով աշխատանքերն անարդյունավետ են լինում, կրթության պրոցեսը՝ խաթարված, իսկ մարդկային ռեսուրսները՝ անորակ, ինչն էլ բերում է արտադրական արդյունքի ոչ բավականաչափ լինելուն։

Նա ընդգծել է, որ տնտեսական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է նաև համապատասխան քայլեր իրականացնել, այլապես գնաճը (ինֆլյացիան) նվազեցնելը դժվար կլինի։

«Սակայն ինֆլյացիան կանխելը չի նշանակում, որ մենք կկարգավորենք տնտեսությունը։ Այդպիսի բան չկա‎»,-հավելել է տնտեսագետը։

Տեսանյութեր

Լրահոս