Գործոններ, որոնք մեծացնում են բրոնխիտի զարգացման հավանականությունը
Եթե հարբուխը կամ սուր շնչառական վիրուսային վարակը ճիշտ չբուժվի, բրոնխիտ կարող է զարգանալ, զգուշացրել է թերապևտ Սվետլանա Կուպրինան։ Ըստ shantnews-ի՝ «Իզվեստիա»-ի հետ զրույցում բժիշկը նշել է այլ գործոններ, որոնք մեծացնում են բրոնխիտի զարգացման հավանականությունը:
Թերապևտը նշել է, որ սուր բրոնխիտը սկսվում է ջերմությամբ, քթից հոսքով, հազով: Երբեմն հազը դառնում է ցավագին և պահպանվում է ոչ ավելի, քան երեք շաբաթ: Նրանք, ովքեր ունեն խրոնիկ բրոնխիտ, ունենում են խորխով ուղեկցվող հազ, որը տևում է բավականին երկար: Խրոնիկ բրոնխիտի սրման դեպքում խորխը կարող է թարախային դառնալ։
Միևնույն ժամանակ, թերապևտը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սուր բրոնխիտը հաճախ զարգանում է մրսածության ոչ պատշաճ բուժումից կամ այն բանից հետո, երբ մարդը տառապում է սուր շնչառական վիրուսային վարակից։
Թոքային հիվանդություններ ունեցող մարդիկ (օրինակ՝ բրոնխիալ ասթմա), ծխողները կամ նրանք, ում աշխատանքը ենթադրում է վտանգավոր ընթացք, կրկնվող սուր բրոնխիտի բարձր ռիսկի են ենթարկվում: Հետագայում կարող է զարգանալ խրոնիկ բրոնխիտ: