Բաժիններ՝

Ամերիկյան օդուժն օգոստոսից 153 ավիահարված է հասցրել Իրաքում զինյալների դիրքերին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ընդհանուր առմամբ 153 ավիահարված են հասցրել Իրաքում զինյալների դիրքերին: Այս մասին նշված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության կայքում:

Ընդհանուր առմամբ, գործողության ժամանակ ոչնչացվել է «Իսլամական պետության» 8 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը փոխադրում էին հրետանի:  «Իսլամական պետության» զինյալների դիրքերին ամերիկյան ավիահարվածները մեկնարկել են օգոստոսին:

Սրանից առաջ Իրաքը ողջունել է «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում միջազգային կոալիցիա ստեղծելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս