Բաժիններ՝

Պուտինը Պորոշենկոյի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ հաստատել է, որ Ռուսաստանն այսուհետ նույնպես պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ընդգծվել է Ուկրաինայի հարավ-արևելքում կայուն հրադադարի հաստատման կարևորությունը: Նախագահները նաև պայմանավորվել են շարունակել աշխատել այն հարցերի լուծման շուրջ, որոնք առաջացել են ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930