
Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատումից հետո զոհվել է 5 զինվորական

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրադադարի ժամանակ զոհվել է ուկրաինացի 5 և վիրավորվել է 33 զինվորական: Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմ է հաստատվել սեպտեմբերի 5-ին, սակայն դրան հաջորդած 3.5 օրվա ընթացքում զոհվել է 5 և վիրավորվել է 33 զինծառայող: Լիսենկոն հավելել է, որ դրանք հակաահաբեկչական գործողությանը մասնակցող բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական տվյալներն են: