Բաժիններ՝

Կանադան հատուկջոկատայիններ է ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

CTV News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կանադայի հատուկ նշանակության ուժերն արդեն իսկ գտնվում են Իրաքում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Այս մասին երեկ հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը: Նրա խոսքերով՝ ընթացիկ պայմաններում անգործություն դրսևորելուց բխող ռիսկերը չափազանց մեծ են.

«Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չգործենք: Ի՞նչ տեղի կունենա, եթե Կանադան չանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կանգնեցնի բարբարոսությունը: Արդյոք կհամարձակվե՞նք մենք 10 տարի անց նայել հայելուն և հարցնել ինքներս մեզ, թե արդյոք մենք արե՞լ ենք ամեն բան, որը կարող էինք»:

Կանադայի արտգործնախարարն ընդգծել է, որ կանադացի զինվորականները կոչված են կանգնեցնել «Իսլամական պետության» հարձակումը և աջակցել իրաքյան զորքերին: Որոշակի տվյալներով՝ խոսքը գնում է Իրաքի հյուսիս 50-100 կանադացի հատուկջոկատային ուղարկելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս