Ռուսաստանի համար դա բացթողում է, և մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել որպես եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լիիրավ մասնակից:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երեկ կարճատև այց է կատարել Սուդան, որի ժամանակ բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ:
Խոսելով Ռ. Քոչարյանի հացազրույցի մասին՝ Ա. Հարությոնյանը նշեց, որ գոնե համամասնական ընտրակարգի հարցում Ռ. Քոչարյանը եղել է շատ սկզբունքային. «Երբ համամասնականի հարց առաջացավ, Քոչարյանն ասաց, որ գտնում է, որ իրոք պետք է ընդլայնվի համամասնականի թիվը, ինքը կողմնակից չէ, որ ապաքաղաքական և քրեական տարրերին արտաքսեն երկրից ընտրությունների ժամանակ: Քոչարյանը միակ նախագահն է եղել, որ իր իշխանության տարիներին է կողմ եղել համամասնականի մեծացմանը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել չխախտել հրադադարը:
Նա քաջածանոթ է Հարավային Կովկասին, նրա խնդիրներին:
Սաակաշվիլին հավելել է, որ ՆԱՏՕ-ի (Ռասմուսենի) կողմից Վրաստանին առաջարկված մերձեցման այլընտրանքային փաթեթն էականորեն տարբերվում է MAP-ից (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան):
ԵՄ-ին անդամակցելու մեր ձգտումը չի հակասում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ձգտմանը:
Վլադիմիր Պուտինը կպայքարի մինչև վերջ:
Վրաստանը պլանավորում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնել ամռանը:
Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:
Սաակաշվիլիի խոսքերով` այսօր Վրաստանը կուլիսների հետևից ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Ակնկալվում է, որ օրեր անց կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում կառաջադրի պատգամավոր Էմիներ Ուլքեր Թարհանի թեկնածությունը:
Որպեսզի փաստաթուղթը մտնի ուժի մեջ, անհրաժեշտ է, որ այն վավերացվի Վրաստանի խորհրդարանի կողմից:
Բաքվում այսօր ընթանում է ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական կոմիտեի նիստը:
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որն առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցել է 2012 թվականին, այս անգամ չի ստացել նման հրավեր:
Պուրգինի խոսքերով` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բարեկեցության վրա:
Էրդողանն ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ պայքարելու է այն ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
2013 թվականի սեպտեմբերի 25-ին Սուլեյման Դեմիրելին մեղադրանք էր ներկայացվել փետրվարի 28-ի հեղաշրջմանը մասնակից լինելու համար:
Հարֆը, սակայն, չի համաձայնվել այն պնդման հետ, որ Ռուսաստանն Իրաքին զենք մատակարարելու պլանում զբաղեցնում է ԱՄՆ-ի տեղը:
Ներկա դրությամբ Իրաքն ու Սիրիան բախվել են միանման խնդիրների
«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մեծահարուստ որևէ մեկը իր պապիկի արձանը կարող է ցանակա տեղադրել քաղաքի որևէ հատվածում, և միայն այն պատճառաբանությամբ, որ այդ մեծահարուստը պատրաստ է ծախսերը հոգալ, ուրեմն՝ ի՞նչ, այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն, թե՞ թոռնիկների հավատարմության և նրանց սիրո առհավատչյաները տեղադրելու ենք այս քաղաքում: Նման հիմար մոտեցումը, կարծում եմ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի քաղաքին ոչ միայն դաստիարակչական, բարոյական առումով, զուտ՝ արտաքին տեսքի առումով: Ամեն մեծահարուստ եթե ուզենա ինչ-որ մեկի արձանը տեղադրի, գնա ասի քաղաքապետին կամ ավագանուն՝ ես փող եմ տալիս, եկեք՝ սրա արձանը տեղադրենք»:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Առաջին հարցը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի առաջ խնդիր էր դրել վերականգնել վստահությունը կառավարության նկատմամբ։
Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Բագրատ Եսայանը, որ դեմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, կողմ է՝ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրմանը: Նրա խոսքով՝ Համազասպ Բաբաջանյանը այն զորահրամանատարն է, որ իսկապես մեծ ներդրում է ունեցել թե՛ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերի հաղթանակի մեջ, թե՛ նաև որպես հայ ազգի զորահրամանատար նա այն տրիադայի շարքերում է, որոնք իսկապես բարձր են պահել հայ զորահրամանատարների ավանդույթը: «Այնպես որ՝ որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ես նորմալ եմ վերաբերվում դրան»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին:
Այսօր՝ հունիսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.32 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և այլ օրենքները:
Մեկնարկել է գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների համար կազմակերպված վարպետության դասընթացների շարքը