Բաժիններ՝

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը ցանկանում են սիրիացի երեխա որդեգրել

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը յոթերորդ անգամ ծնողներ կդառնան: Աստղային զույգը պատրաստվում է սիրիացի տղայի որդեգրել: Ինչպես հայտնում են ամերիկյան Radaronline.com պորտալի աղբյուրները, ամուսիններն արդեն պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն այդ գործընթացը հեշտ չէ: Այն բանի համար, որ երեխան ժամանի ԱՄՆ, հարկավոր կլինի 4-5 ամիս:

Ջոլին արդեն մի քանի տարի է, ինչ ՄԱԿ-ի փախստականների հարցերով դեսպան է: Այս տարվա հունիսին դերասանուհին իր դստեր՝ 9-ամյա Շայլոյի հետ այցելել էր Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբար:
Հավանաբար, հենց այդ ժամանակ է Անջելինան հուզվել՝ լսելով սիրիացի որբ տղաների պատմությունները:

«Մարդասիրական առաքելության ժամանակ Անջելինան հանդիպել է 3 որբ եղբայրների՝ սիրիացի տղաների: Միջնեկ տղան մի քիչ խոսում էր անգլերեն: Անջելինայի սիրտը կտրատվում էր, երբ նա լսում էր այն մասին, թե ինչպես են նրանց տունը ռմբակոծել: Նրանց հայրը պատերազմի ժամանակ անհետացել է, իսկ մայրը զոհվել է ռմբակոծությունների հետևանքով»,- Radaronline.com պորտալին հայտնել է աղբյուրը:

Joli (2)

EN_01177917_0024

Աղբյուրի խոսքով՝ Անջելինան վերադարձել է տուն՝ երեք փոքրիկներին որդեգրելու մտադրությամբ: Նշվում է, որ Բրեդ Փիթը դեմ է եղել միանգամից 3 երեխա որդեգրելուն: Արդյունքում՝ ամուսինները որոշել են որդեգրել միայն մեկին:
Հայտնի չէ, թե որքանով է ստույգ տեղեկությունը:

Հայտնի է, որ նրանց ընտանիքում արդեն կա 3 որդեգրված երեխա՝ Մեդոքսը՝ Կամբոջայից, Զախարան՝ Եթովպիայից ու Պաքս Տյենը՝ Վիետնամից:

EN_01177917_0032

US actress Angelina Jolie (R) speaking with Syrian refugees in a Jordanian military camp based the the Jordan-Syria border on June 18, 2013. Pictured: Angelina Jolie Ref: SPL564347  200613   Picture by: UNHCR/LABAN-MATTEI/Splash News Splash News and Pictures Los Angeles:310-821-2666 New York:212-619-2666 London:870-934-2666 photodesk@splashnews.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս