Ի՞նչ է պետք ուտել, որպեսզի մկանները զարգանան. 11 մթերք՝ սպիտակուցների բարձր պարունակությամբ
Takprosto.cc կայքը ներկայացրել է 11 մթերքների ցանկ, որոնք մեծ քանակով սպիտակուց են պարունակում:
1. Կաթնաշոռ: 150գ կաթնաշոռը 22գ սպիտակուց է պարունակում: Այն երկար ժամանակով հագեցվածության զգացում է պարգևում և նպաստում է մկանային զանգվածի առաջամանը: Կաթնաշոռն ընդեղենի, կաղամբի, արևածաղկի հետ օգտագործելու դեպքում օրգանիզմը կապահովեք կալցիումով:
2. Սաղմոն: Այս ձուկը մեծ քանակով սպիտակուցներ և օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում: Թթուներն օգնում են, որ սպիտակուցներն ամբողջությամբ յուրացվեն, և նպաստում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացին:
3. Վարսակի փաթիլներ: Այն բարդ ածխաջրատներ է պարունակում, որոնք դանդաղ են յուրացվում, ինչի արդյունքում օրգանիզմը երկար ժամանակ էներգիա է ունենում: Բացի դա, այն բավական շատ բջջանյութ է պարունակում, ինչն օգտակար է աղիների աշխատանքի համար, արագացնում է նյութափոխանակությունը, երկար ժամանակով հագեցվածության զգացում է առաջացնում:
4. Հնդկաձավար: 100 գրամ հնդկաձավարը 18 գրամ պրոտեին է պարունակում:
5. Տավարի միս: Այն սպիտակուցների մեծ աղբյուր է:
6. Ձկան յուղ: Այն նպաստում է նյութափոխանակության արագացմանը: Սա հասանելի մթերք է՝ ի տարբերություն յուղոտ ձկան, որը խորհուրդ են տալիս սպորտսմեններին օգտագործել ամեն օր ՝ լավ արդյունքներ գրանցելու համար:
7. Հնդկահավ: Բացի սպիտակուցից՝ հնդկահավը հանքանյութեր և վիտամիններ է պարունակում: Այն պարունակում է նաև ֆոսֆոր, ինչը դրական ազդեցություն է ունենում ուղեղի, նյարդային համակարգի աշխատանքի վրա:
8. Հավի կրծքամիս: 100գրամ հավի կրծքամիսը 22 գրամ սպիտակուց է պարունակում:
9. Ջուր: Մկանների զարգացման ընթացքում կարևոր դեր է խաղում նյութափոխանակությունը: Եթե բավարար քանակով ջուր չխմեք, օրգանիզմում նյութափոխանակությունը ճիշտ չի կատարվի: Սպորտսմենն օրվա ընթացքում պետք է 2 լիտր ջուր խմի: Մկաններն 80 տոկոսով բաղկացած են ջրից:
10. Ձու: 1 ձուն 6-8 գրամ սպիտակուց է պարունակում: Այն ցինկ, երկաթ, կալցիում է պարունակում: Կարևոր է հիշել, որ շաբաթվա ընթացքում չի կարելի 10-ից ավելի ձու ուտել:
11. Լոբազգիներ: Սրանք ևս բավական շատ սպիտակուցներ են պարունակում: Դրանք արդյունավետ են նաև նրանով, որ գրեթե ճարպեր չեն պարունակում, սակայն սպիտակուցների քանակով չեն զիջում մսամթերքին: